ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բաքու-Թբիլիսի-Կարսի Ախալքալաքի կայարանում հեռացվել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
20:55 14.11.2017

Բաքու-Թբիլիսի-Կարսի Ախալքալաքի կայարանում հեռացվել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Մեծ հանդիսավորությամբ հոկտեմբերի 30-ին բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հեռացվել են ավելի վաղ բարձրացված Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, ֆեյբուքի իր էջում գրել է Ջավախքում հասարակական գործիչ Վահագն Չախալյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Եթե նկատեցիք, արդեն ո՛չ Թուրքիայի դրոշը կա, ո՛չ Ադրբեջանի... Իմ կարծիքով մեր միջև եղած խնդիրները լուծելու ամենալավ միջոցը երկխոսությունն է... Իսկ երկխոսություն հնարավոր է այն ժամանակ, երբ դու քեզ ինքնավստահ ես զգում ու քո իրավունքների տերը»,- գրել է Չախալյանը:

Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ տասը տարի առաջ երեք երկրների նախաձեռնությամբ:

Սեպտեմբերի վերջին, երբ Ախալքալաքի կայարանում երկաթգիծը ստուգում էր անցնում երեք երկրների պաշտոնյաների կողմից, Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները լուսանկարներում երևում էին:

20:55 14.11.2017

Ամենաշատ ընթերցվածները