ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը
20:15 15.11.2017

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Նոյեմբերի 13-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին հայտնվում է թուրքական Dünya Bülteni լրատվական կայքում տեղ գտած նվիրված Պուտին-Էրդողան հանդիպմանը վերլուծական հոդվածում, որը փոխանցում է «Առավոտ» օրաթերթը:

Նշվում է, որ երկու նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են ոչ բոլոր հարցերի մասին, որոնք անշուշտ արծարծվել էին հանդիպման ժամանակ: Մասնավորապես այդ հարցերից էր ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

«Հանդիպման ընթացքում երկու նախագահները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքները պետք է ակտիվացվեն: Այդ առումով պատահական չէ, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան»,- ասվում է հոդվածում:

Օրաթերթը հիշեցնում է, որ ավելի վաղ Էրդողանն էլ նշել էր, որ Ղարաբաղի հարցն անպայման քննարկելու է Պուտինի հետ: 

Լուսանկարը՝ Report.az-ի

20:15 15.11.2017

Ամենաշատ ընթերցվածները