ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սարալանջ գյուղում 2 ընտանիք բնակարանամուտ է տոնել
20:35 15.11.2017

Սարալանջ գյուղում 2 ընտանիք բնակարանամուտ է տոնել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը տարիների հաջողված գործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների բնակարանամուտ տոնելու երջանկություն են ընձեռել: Այս անգամ գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղ, որտեղ բնակվող Սիմոնյանների համար գործակցության արդյունքները շոշափելի են դարձել: Այս մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:

50 տարի առաջ կառուցված տունը ժամանակի ընթացքում խարխլվել և հիմնանորոգման կարիք ուներ: Ամիսներ առաջ, երբ կազմակերպությունների կամավորներն ընտանիքի հետ շինարարական աշխատանքներ էին կատարում, Սիմոնյանների՝ տարիների երազանքի իրականացումը սկսվել էր: Այսօր արդեն ընտանիքի անդամները զգում են բարեկարգ տուն ունենալու բերկրանքը. անցյալում են կաթող տանիքն ու խոնավ պատերը, սանհանգույցի բացակայությունը և խոհանոցը փոխարինող բետոնապատ միջանցքը:

«Երջանիկ օր է մեզ համար, երբ հնարավորություն ունենք հյուրընկալելու այն մարդկանց, ովքեր իրականացրեցին մեր վաղեմի ու անիրականանալի թվացող երազանքը: Շատ բան հարկավոր չէ երջանիկ լինելու համար, սակայն երբեմն այդ քիչն էլ անհասանելի է լինում: Տան հետ կապված դժվարություններն այսօր անցյալում են, առօրյա բարդություններն արդեն չեն վախեցնում: Ամուր տանիքով ու տաք օջախում ոչ մի ձմեռ ու առօրյա հոգս սարսափելի չեն: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Էդուարդը:

Կազմակերպությունների վեց տարվա համատեղ ջանքերի շնորհիվ բարեկարգ բնակարաններ, առողջ միջավայր և ապագայի նկատմամբ հավատ է ստեղծվել 150 ընտանիքի համար:

Նույն գյուղում բնակվող մեկ այլ ընտանիքի՝ Մկրտչյանների համար օրը ևս տոնական էր. 10 հոգուց բաղկացած ընտանիքը երջանիկ էր իր հարկի տակ ընդունելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ում անձնական ֆինանսավորմամբ վերջապես հնարավոր եղավ հիմնանորոգել կաթացող տանիքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ WNews.am-ի

20:35 15.11.2017