ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

2018-ից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրման ծրագիրը
21:15 16.11.2017

2018-ից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրման ծրագիրը

2018թ-ից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրումը՝ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի (ԵՄԱՈՒ) գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն ասել է, որ ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով, և արևային համակարգերը տեղադրելու են ուսումնարանի աշակերտները: Փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

«Խոսքը վերը նշված շրջանների համայնքային կենտրոններում, դպրոցներում և մանկապարտեզներում արևային համակարգերի տեղադրման, ինչպես նաև Քարին տակ գյուղի բոլոր առանձնատներն արևային ջրատաքացուցիչներով ապահովելու մասին է»,- նշել է նա և ավելացրել, որ, ըստ ծրագրի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի բոլոր շրջաններում նախատեսված է տեղակայել արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Շարունակությունը՝ այստեղ:

21:15 16.11.2017

Ամենաշատ ընթերցվածները