ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում». Բակո Սահակյան
21:15 17.11.2017

«Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում». Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի՝ Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ և ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը և ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը:

Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը և ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի և սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Արցախի հանրապետության Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայություն

21:15 17.11.2017

Ամենաշատ ընթերցվածները