ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տարոն Մարգարյանն իրեն ու իր տեղակալներին պարգեւատրել է
14:15 18.11.2017

Տարոն Մարգարյանն իրեն ու իր տեղակալներին պարգեւատրել է

«Ժողովուրդ» թերթը գրում է․«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգևատրել է նաև իր տեղակալներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգևատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443-հազարական դրամ:

Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալների աստղաբաշխական ունեցվածքների ու բիզնեսների մասին Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բավական է թերթել նրանց հայտարարագրերը, և ամեն ինչ պարզ կդառանա միանգամից: Ի վերջո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը դոլարային միլիոնատերեր են, որոնց ընտանիքի մեկ օրվա ծախսը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը: Մյուս կողմից պարգևատրումների կարգադրությունները կամ հրամանները հենց նույն այդ պաշտոնյաներն են ստորագրում: Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչով են մտածում այն պաշտոնյաները, ովքեր երբևէ աշխատավարձով չեն ապրել, բայց չեն խորշում այն մտքից, որ իրենց և տեղակալների անունները նույնպես լինեն պարգևատրվողների ցուցակում՝ գլխավորելով այն»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Yerevan.am-ի

14:15 18.11.2017

Ամենաշատ ընթերցվածները