ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Շփման գծում հարաբերական հանգիստ իրավիճակն անփոփոխ է անցնում
14:55 18.11.2017

Շփման գծում հարաբերական հանգիստ իրավիճակն անփոփոխ է անցնում

Նոյեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2,500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

14:55 18.11.2017

Ամենաշատ ընթերցվածները