ԱՎԵԼԻՆ

Արցախ

Booking.com-ը վերսկսել է ամրագրել հյուրանոցային համարներ Ստեփանակերտում
19:15 20.11.2017

Booking.com-ը վերսկսել է ամրագրել հյուրանոցային համարներ Ստեփանակերտում

Booking.com կայքը վերսկսել է հյուրանոցների ամրագրումն Արցախում:

Priceline Group ընկերությանը պատկանող կայքը, որը զբաղվում է հյուրանոցների ամրագրմամբ աշխարհի 229 երկրներում, մինչ այս պաշտոնական Բաքվի բողոքից հետո դադարեցրել էր հյուրանոցների ամրագրումն Արցախում:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրերի և վերահսկման բաժնի պետ Սերգեյ Սարգսյանն ասել է, որ հյուրանոցի մասին հայտարարության տեղադրումը կայքում կատարվում է հյուրանոցի սեփականատիրոջ կողմից.«Հյուրանոցներն իրենց աշխատանքային մոտեցումն ունեն: Եթե գտնում են, որ իրենց անհրաժեշտ է կայքերի միջոցով օնլայն ամրագրմամբ ևս հաճախորդներ ունենալ, ապա գրանցվում են տվյալ կայքում»:

Շարունակությունը՝ այստեղ:

19:15 20.11.2017

Ամենաշատ ընթերցվածները