ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը
19:15 21.11.2017

Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը

Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները Սիրիայում իրենց գործողությունները համակարգելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից:

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը կոնկրետ քայլեր են մշակել այդ երկրում մնացած ահաբեկչական ջոկատները վերջնականապես վերացնելու ուղղությամբ:

Բարձրաստիճան զինվորականների հանդիպումից հետո՝ հաջորդ շաբաթ, Սոչիում կհանդիպեն նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները սիրիական ճգնաժամի կարգավորումը քննարկելու համար:

Լուսանկարը՝ Mil.ru-ի

19:15 21.11.2017

Ամենաշատ ընթերցվածները