ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ կվերացնի 140 միավոր ռազմական տեխնիկա
19:55 21.11.2017

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ կվերացնի 140 միավոր ռազմական տեխնիկա

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել «ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության (ՆՍՊԱ) միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Ինչպես հայտնում է «Ռազմ.ինֆո» մասնագիտացված լրատվակայքը՝ համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է վերացնել 140 միավոր ռազմական տեխնիկա և 21 միավոր ՀՄՄ: Վերացնելուց հետո Հայաստանը կկարողանա ձեռք բերել նույն թվաքանակով նոր տեխնիկա:

Զինտեխնիկայի ոչնչացման համար Գերմանիան Հայաստանին կվճարի 1,3 մլն եվրո: Համաձայնագրում նշվում է, որ Հայաստանը դրանով չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության, և համաձայնագրի կնքումը Հայաստանի համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին:

Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման ու մատակարարման կազմակերպության միջև հստակ որոշված ոլորտներում սահմանել համագործակցության աջակցման իրավական շրջանակը և հիմնական սկզբունքները:

19:55 21.11.2017