ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանի նախագահը հայտարարել է ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին
20:15 21.11.2017

Իրանի նախագահը հայտարարել է ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին

Press TV-ի եթերում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ հաղթանակի մասին: Փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նրա խոսքով իրենք և դաշնակիցները գրոհայինների դեմ հաղթանակ են տարել Սիրիայի և Իրաքի տարածքում: Ռոուհանին ԻՊ-ի դեմ հաղթանակն անվանել է «լավ նորություններ Իրանի և ողջ տարածաշրջանի բնակիչների համար»,- փոխանցում է Gazeta-ն:

Ավելի վաղ Սոչիում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռազմական գործողությունը Սիրիայում մոտ է ավարտին և այժմ հարկավոր է անցում կատարել քաղաքական գործընթացներին:

«Կարծում եմ՝ ահաբեկչության խնդիրը գլոբալ բնույթ ունի: Ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակը դեռ շատ հեռու է, բայց ինչ վերաբերում է մեր համատեղ աշխատանքին՝ Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարին, ապա այդ ռազմական օպերացիան իսկապես ավարտվում է»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով այժմ ժամանակն է անցնել քաղաքական գործընթացներին: Նա գնահատել է Բաշար Ասադի՝ այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:

Լուսանկարը՝ TheWire.in-ի

20:15 21.11.2017

Ամենաշատ ընթերցվածները