ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել
20:35 21.11.2017

Կապանի բժշկական կենտրոնում այս տարի 9 նորածնի կյանք է փրկվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Շուրջ տասը տարի առաջ BirthLink ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսեցին գործակցել Հայաստանում նորածնային մահացության դեպքերը կրճատելու ուղղությամբ:

Այսօր արդեն BirthLink-ն արձանագրում է, որ Հայաստանում նեոնատալ բժշկությունը զարգացնելու գործընկեր կառույցների գերակա նպատակն իրականացել է. տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում ծրագրի երկարաժամկետ արդյունքը: Կազմակերպությունն այդ ամենը համարում է ոչ միայն նորագույն սարքավորումների կիրառման, այլև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած երկարաժամկետ պարտավորության արդյունք:

Կապանի բժշկական կենտրոնում, օրինակ, այս տարի նեոնատալ խնամք է ստացել և լիարժեք ապաքինվել է 9 նորածին: Նեոնատոլոգ Սերգեյ Գասպարյանն անչափ կարևոր է համարում նորագույն տեխնոլոգիաներով նեոնատալ և նորածնային բաժանմունքների վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացը: Նրա գնահատմամբ գոհունակության ցուցանիշը փրկված երեխաներն են, որոնցից շատերն արդեն մեծ են և ապրում են ակտիվ, առողջ կյանքով:

Ծրագրի կարևորությունը բարձր են գնահատում նաև բուժանձնակազմի հոգատարությամբ և սարքավորումների շնորհիվ փրկված երեխաների ծնողները:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Zangezur.TV-ի արխիվից

20:35 21.11.2017

Ամենաշատ ընթերցվածները