ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են
20:55 21.11.2017

Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են

Նոյեմբերի 20-ին ԻտալիայիԱպուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով բնական գազն Ադրբեջանից պետք է հասնի Իտալիա: Գազամուղի շինարարության հակառակորդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել, հայտնում է Haqqin.az-ն իտալական ANSA-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք:

2017թ. մարտին Իտալիայի Պետական խորհուրդը գազամուղի շինարարության արտոնություն էր տվել, ինչը թույլ է տալիս անտեսել տեղի իշխանությունների բացասական կարծիքն այս հարցում: Իտալիայի Գերագույն վարչական դատարանը նույնպես որոշում էր կայացրել գազամուղի շինարարությունը շարունակելու մասին:

Լուսանկարը՝ AzerNews.az-ի

20:55 21.11.2017

Ամենաշատ ընթերցվածները