ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզպետը հյուրընկալել էր բարձր առաջադիմությամբ ուսանողներին
21:55 21.11.2017

Սյունիքի մարզպետը հյուրընկալել էր բարձր առաջադիմությամբ ուսանողներին

Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հյուրերը մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներն էին:

Օրերս Մարզպետի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի 10 ուսանող մեկնել էր ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցած «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոն, ծանոթացել կրթա-հետազոտական համալիրի աշխատանքներին և վերադարձել բարձր տրամադրությամբ:

Ուսանողները կիսվել են իրենց տպավորություններով. պատմեցին անցկացրած օրերից, հագեցած ու հետաքրքիր առօրյաից և շնորհակալություն հայտնեցին Մարզպետին նման հնարավորություն ընձեռելու համար:

Այնուհետև հանդիպումը շարունակվեց պարգևատրման արարողությամբ:

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Սյունիքի 25 ուսանող մարզպետ Վահե Հակոբյանի կողմից արժանացավ դրամական  պարգևների:

Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց տոնի կապակցությամբ՝ հորդորելով լավ սովորել և ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի: Մարզպետը կարևորեց այն փաստը, որ Սյունիքն իր կրթական որակով հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղը և դա պետք է մշտական բնույթ ունենա նրանց շնորհիվ:

Վահե Հակոբյանը նշեց, որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են մեր երկրի ապագան և վստահեցրեց, որ Սյունիքի մարզպետարանը և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ը պատրաստակամ են ծրագրերով ու գործունեությամբ մշտապես աջակցել ուսանողներին: Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան Մարզպետին իրենց մտահոգող հարցերը տալու հնարավորություն:

Հանդիպման ավարտին Մարզպետն ուսանողներին տեղեկացրեց՝  նախաձեռնվում են բազմաթիվ ծրագրեր, որպեսզի Սյունիքի ուսանողների ներուժն ու կարողությունները ներգրավվեն մարզի զարգացման գործում:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:55 21.11.2017

Ամենաշատ ընթերցվածները