ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանգուցալուծել «Առինջ մոլ»-ՊԵԿ դեբատը
12:55 22.11.2017

Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանգուցալուծել «Առինջ մոլ»-ՊԵԿ դեբատը

«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է.«Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ/«Առինջ մոլ»-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է՝ ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել: Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի միջև։

Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին` Վ. Հարությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ: Ծառուկյանը նրան ասել է․«Գիտես, ես էդտեղից փող չունեմ, առևտրականները ձրի են կանգնում, որ եթե հարկային ակնկալիքներ ունեք «Առինջ մոլից», ես կրկնակին իմ գրպանից տամ»: Եվ կողմերի միջև համաձայնություն է կայացել, ՊԵԿ-ը խոստացել է «վայրագությունների» չդիմել, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ շաբաթ օրը «Փարավոն»-ում կայացած խմբակցության նիստի ժամանակ հորդորել է «թայմ աութ» վերցնել»։

Լուսանկարը՝ Armtimes.com-ի

12:55 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները