ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում
14:15 22.11.2017

Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում

Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը «Հրապարակ»-ի հարցին՝ ապրիլյան ընտրություններից հետո նախագահն ինչու՞ ներկայացուցիչ չունի ԱԺ-ում և արդյոք առաջիկայում կունենա՞, պատասխանել է.«Նախագահի հայեցողությամբ լրացուցիչ այդ լիազորությունները կարող են դրվել նախագահի աշխատակազմի որևէ պաշտոնյայի վրա. այս պահին  նման անհրաժեշտություն չկա»:

Թերթը հիշեցրել է, որ նախագահի ներկայացուցչի «պաշտոնը» հայեցողական է. նա ԱԺ-ից աշխատավարձ չի ստանում, այնուհանդերձ թե՛ Գառնիկ Իսագուլյանին, թե՛ Վիկտոր Դալլաքյանին ԱԺ-ում հատկացված էր երկու սենյակ, քարտուղարուհի, նրանց ավտոմեքենան «հավասարեցված» էր ԱԺ ղեկավարության «ավտոմեքենաներին» և կարող էր անարգել մուտք գործել ԱԺ տարածք: Դալլաքյանի աղմկոտ հրաժարականից հետո խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում, երբ այլևս չկա «ներկայացուցչի անհրաժեշտություն», նախագահի ներկայացուցչի սենյակների դռները փակ են և որևէ նպատակով չեն օգտագործվում:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

14:15 22.11.2017