ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուստամ Մադոյանը հաղթել է խառը մենամարտերի Fight Nights Global 79 մրցաշարում
15:15 22.11.2017

Ռուստամ Մադոյանը հաղթել է խառը մենամարտերի Fight Nights Global 79 մրցաշարում

Ռուսաստանի Տամբով քաղաքի բնակիչ 26-ամյա Ռուստամ Մադոյանը հաղթել է խառը մենամարտերի Fight Nights Global 79 միջազգային մրցաշարում, գրում է rusarminfo.ru-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Մրցաշարը կայացել է Պենզայում նոյեմբերի 19-ին:

Մադոյանն առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր մրցակից 28-ամյա Միխայիլ Լեբեդևին: Հայ մարզիկի մենամարտն ամենակարճն է եղել մրցաշարում:

Ռուստամ Մադոյանը մարտական սամբոյի սպորտի վարպետ է, խառը մենամարտերում Տուլայի չեմպիոն, ինչպես նաև Տամբովի շրջանի բազմակի չեմպիոն նույն մարզաձևում, ինչպես նաև ձեռնամարտում, մարտական սամբոյում և ձյուդոյում:

Լուսանկարը՝ ExpertMMA.ru-ի 

15:15 22.11.2017