ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ադրբեջանցիները փորձել են կեղծ փաստաթղթերով 20 տոննա լոլիկ արտահանել Ռուսաստան
15:35 22.11.2017

Ադրբեջանցիները փորձել են կեղծ փաստաթղթերով 20 տոննա լոլիկ արտահանել Ռուսաստան

Ռուսաստանում Ռոսսելխոզնադզորը կասեցրել է Ադրբեջանից մոտ 20 տոննա թարմ լոլիկի ներկրումը, քանի որ փաստաթղթեր են կեղծվել, գրում է dag.aif.ru-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Փաստաթղթերում նշված չեն եղել ապրանքի մասին վստահելի տեղեկություններ, ինչպես նաև ներկայացվել են կեղծ հավաստագրեր, ինչը կարող էր Ռուսաստան կարանտինային օբյեկտների ներկրման պատճառ դառնալ: 

Ռոսսելխոզնադզորը որոշել է վերադարձնել բեռը արտահանող երկիր:

Ավելի վաղ Ռուսաստանը կասեցրել էր 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը: Այն ստուգել էին Ռոսսելխոզնադզորի Դաղստանի վարչության կարանտինային և ֆիտոսանիտարական հսկողության պետական տեսուչները: 

Նոյեմբերի սկզբին էլ Ռուսաստանի սահմանային հսկողության մարմինները թույլ չէին տվել ընդհանուր քաշով մոտ 53 տ նռով, լոլիկով և վարունգով բեռնված ադրբեջանական մի քանի բեռնատարի մուտքը երկիր:

Լուսանկարը՝ Ria.ru-ի

15:35 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները