ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ջուրը թանկացավ 11.4 դրամով
16:35 22.11.2017

Ջուրը թանկացավ 11.4 դրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը:

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու հայտը, որով առաջարկվում էր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ընդհանուր սակագին սահմանել 194.3 դրամ` գործող 180 դրամի փոխարեն:

«Վեոլիա ջուր» ընկերության հայտնի վերաբերյալ ՀԾԿՀ որոշման նախագիծը հանձնաժողովների անդամների քննարկմանը ներկայացրեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության հայտը ստանալուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել, որում ներգրավվել են նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մոնիթորինգի ընթացքում մենք ստուգումներ ենք իրականացրել շուրջ 2 հազար 200 ոչ բնակիչ սպառողների մոտ, և մեծ մեծամասնության մոտ հայտնաբերել ենք խախտումներ, ինչի արդյունքում չհաշվարկված ջրի ծավալը կազմել է շուրջ 900 հազար խորանարդ մետր»,- մանրամասնեց Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ մոնիթորինգի արդյունքներով և բոլոր հանգամանքների վերլուծությունների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը գործող 180 դրամի փոխարեն սահմանել 191.4 դրամ»: 

Շարունակությունը՝ այստեղ:

16:35 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները