ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորայքի լճի տարածքում հայտնաբերվել է 2 օր առաջ անհայտ կորած տղամարդու դին
16:55 22.11.2017

Գորայքի լճի տարածքում հայտնաբերվել է 2 օր առաջ անհայտ կորած տղամարդու դին

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ նոյեմբերի 22-ին ժամը 13:02-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ ոստիկաններն ու քննիչները ВАЗ 2106 մակնիշի 35 DA 176 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 24-ամյա Թաթուլ Թադևոսյանին, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ 2 օր է՝ Ոստիկանության Վայքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:

16:55 22.11.2017