ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին պատահար է գրանցվել. կան տուժածներ
17:35 22.11.2017

Երևան-Մեղրի ավտոճանապարհին պատահար է գրանցվել. կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 07:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ազատ գետի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ (ճանապարհատրանսպորտային պատահար), կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 22-րդ կմ-ի մոտակայքում Hyundai Elisson մակնիշի 60 GD 099 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ ուղևորներ՝ 1961թ. ծնված Զ. Կ.-ը, 1983թ. ծնված Ռ. Կ.-ը, 1986թ. ծնված Կ. Դ.-ը, 1973թ. ծնված Ն. և 1969թ. ծնված Ե. Շ.-երը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Ե. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: 

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:35 22.11.2017