ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ինչպիսին են լինելու հայկական նոր թղթադրամները
18:15 22.11.2017

Ինչպիսին են լինելու հայկական նոր թղթադրամները

ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։ Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net-ը:

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Ներկայացվել է նաև 500 դրամ անվանական արժեքով 2017թ. թողարկման «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամի էսքիզը։

Թղթադրամների էսքիզներին ծանոթացեք ստորև.

18:15 22.11.2017