ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպես անվտանգ խաղալիք ընտրել. մասնագետի խորհուրդներ
18:35 22.11.2017

Ինչպես անվտանգ խաղալիք ընտրել. մասնագետի խորհուրդներ

«Շուկայում կան խաղալիքներ, որոնք պարունակում են ֆտալատներ, որոնք վնասակար են օրգանիզմի համար, կարող են լինել անդառնալի հետևանքներ»,- «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը զգուշացրել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ-ի գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը, փոխանցում է «Առավոտ»-ը:

«Նա տեղեկացրեց, որ հետազոտություն են իրականացրել ոչ թանկարժեք և ոչ բրենդային խաղալիքների շրջանում: Հետազոտվել են հինգ երկրների 16 խաղալիքներ՝ 5-ը՝ չինական, 3-ը՝ ռուսական, մեկը՝ վիետնամական, երկուսն՝ անհայտ ծագման: Տիկին Գրիգորյանը նշեց, որ դրանք բոլորն էլ պարունակել են ֆտալատներ.«Ֆտալատն ունի վնասակար ազդեցություն: Կարող է ախտահարել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ազդել գլխուղեղի վրա: Այն ունի կուտակվելու հատկություն ճարպային հյուսվածքներում: Նման է կանանց հորմոններին, ուստի կարող է երիտասարդների մոտ կրծքագեղձի, արգանդի քաղցկեղ առաջացնել, հանգեցնել անպտղության: Եթե երեխան ֆտալատ պարունակող խաղալիք է դնում բերանը, կարող են առաջանալ անդառնալի երևույթներ, օրինակ՝ շաքարային դիաբետ»:

Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ 2016թ. 19 երկրներ եկան այն գիտակցության, որ ֆտալատները վտանգավոր են: Անգամ Չինաստանն է հրաժարվել ֆտալատների կիրառությունից: ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը հայտարարեց՝ խնդիրը շատ լուրջ է: Նա տեղեկացրեց, որ  տեսչական մարմինը 2017թ. ապրիլից իրականացնում է ստուգումները.«2017թ. 17 տնտեսվարող սուբյեկտների մոտ՝ և՛ արտադրող, և՛ ներմուծող, իրականացվել են ստուգումներ: 12-ում դրանք ավարտվել են: Այդ տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ ինչպես սերտիֆիկատների, այնպես էլ մակնշման հետ կապված»:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

18:35 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները