ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Google-ը խոստովանել է Android-ի օգտատերերին մշտապես հետևելու մասին
20:15 22.11.2017

Google-ը խոստովանել է Android-ի օգտատերերին մշտապես հետևելու մասին

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները մշտապես հավաքում են օգտատերերի գտնվելու վայրի մասին տվյալները նույնիսկ տվյալների փոխանցման գործառույթն անջատելու դեպքում: Այս մասին Google-ը հայտնել է Quartz-ին, փոխանցում է Tert.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ Google-ը սկսել է շարունակաբար հավաքել Android-ի օգտատերերի աշխարհագրական դիրքի մասին տեղեկությունները 2017 թվականի հունվարից: Օգտատերերի գտնվելու վայրը որոշվել է բջջային կապի մոտակա աշտարակներից հեռավորությամբ և աշխատել նույնիսկ աշխարհագրական դիրքի որոշման ծառայությունն անջատելու և սիմ քարտի բացակայության դեպքում:

Quartz-ը մանրամասնում է, որ սմարթֆոնը Google-ին փոխանցում է գտնվելու վայրի մասին տեղեկություններն ամեն անգամ, երբ օգտատերն անցնում է այլ բազային կայարանի տարածք կամ միացնում է Wi-Fi-ը և GPS-ը:

Google-ի ներկայացուցչի խոսքով ընկերությունն օգտագործել է բջջային կապի ինդիկատորը սմարթֆոնին ծանուցումներ և հաղորդագրություններ ուղարկելու համար: Ընդ որում՝ կորպորացիան չի պահել այդ տվյալները և այժմ պատրաստվում է անջատել այս գործառույթը:

20:15 22.11.2017