ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, իսկ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար
20:35 22.11.2017

ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, իսկ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից՝ բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն

20:35 22.11.2017