ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Աշխարհի առաջնությում իմ տեղը կտայի Բուֆոնին». Իվան Ռակիտիչ
20:55 22.11.2017

«Աշխարհի առաջնությում իմ տեղը կտայի Բուֆոնին». Իվան Ռակիտիչ

Խորվաթիայի հավաքականի և «Բարսելոնա»-յի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի` «Յուվենտուս»-ի հետ խաղից առաջ կիսվել է մրցակցի խաղից իր կարծիքով.

«Մենք կխաղանք հիանալի մարզադաշտում այն մրցաշարի շրջանակում, որը մեզ շատ է դուր գալիս: Մեզ մոտ ամեն ինչ կարծես լավ է ստացվում:

Թիմը վստահ է իր ուժերին: Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարում հնարավորինս առաջ գնալն է: Նախորդ մրցաշրջանում «Յուվենտուս»-ն արժանիորեն հասավ մինչև եզրափակիչ: Այս մրցաշրջանում թիմն առաջնությունում մի քանի միավոր է կորցրել, բայց դա չի նշանակում, որ այն ավելի թույլ է դարձել: Կփորձենք ցուցադրել մեր առավելագույնը: Չենք ցանկանում կանգ առնել»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, փոխանցում է Tert.am-ը:

Խորվաթ ֆուտբոլիստը խոսել է նաև Իտալիայի հավաքականում կարիերան ավարտված դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին.

«Ես գրեթե պատրաստ եմ ԱԱ-2018-ի եզրափակիչ հատվածում իմ տեղը տալ Բուֆոնին: Նա ֆուտբոլի համար շատ բան է արել, նրա արժանիքները հնարավոր չէ թերագնահատել: Բուֆոնին հարգում են բոլորը: Անտանելի էր տեսնել նրան լաց լինելիս, խոսքեր չունեի: Հավատս չի գալիս, որ այդպիսի մակարդակի ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի առաջնությանը»,- ասել է Ռակիտիչը:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» այսօր` նոյեմբերի 22-ին, կհյուրընկալվի «Յուվենտուս»-ի կողմից:

Լուսանկարը՝ DailyStar.co.uk-ի

20:55 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները