ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տարկետման օրինագծի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթից
21:15 22.11.2017

Տարկետման օրինագծի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթից

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն առաջարկում են հաջորդ կլոր սեղան քննարկումը կազմակերպել Կառավարությունում: Այս մասին նրանք այսօր՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել են ԱԺ–ում կազմակերպված քննարկմանը, փոխանցում է Tert.am-ը: 

«Կցանկանայինք քննարկումները՝ տեղափոխվեին կառավարական հարթակներ և հաջորդ հանդիպումը տեղի ունենար ՀՀ Կառավարությունում, ավելի աշխատանքային միջավայրում»,- ասել է նախաձեռնության անդամներից մեկը: 

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հաջորդ հանդիպման համար երեք առաջարկ է արել. նախ առանձնացնել լուրջ քննարկման հարցերը, այնուհետև դրանք փաստաթղթավորել, հետո ստեղծել աշխատանքային խումբ, որը սկզբունք առ սկզբունք կքննարկի և կգա կոնսենսուսի։ 

Նախաձեռնության անդամները նշեցին, թե ամեն ինչ կախված է քննարկումների արդյունքից, որպեսզի նշված խնդիրները լուծումներ գտնեն: Դավիթ Պետրոսյանը նշել է, թե ինչպես փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ տարկետում լինելու պահանջը բավարարված է և տարկետում կա, ուստի պետք է քննարկեն, մանավանդ որ իրենց առաջին առաջարկներն ընդունելի են, ուստի երկրորդ սկզբունքների շուրջ էլ կսկսվեն քննարկումները: 

«Ասացիք, որ խառնաշփոթ է, այո, խնդիր չկա, նոր առաջարկ է, պետք է սկսել քննարկումներ, որի արդյունքում կհասկանանք մեխանիզմները, մենք էլ առաջարկներ կներկայացնենք՝ ավելի կոմպետենտ մարդկանց ներգրավելով, նպաստելով բանակի և հասարակության կապի մթնոլորտի բարելավմանը, և դա կդիտվի անհատական մոտիվացիայի վրա: Պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան դնել պրոցեսի մեջ, խնդիրը կայանում է նրանում, որ եղած ռեսուրսներն արդյունավետ օգտագործենք և հասնենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որի մեջ մտնում են թե՛ գիտական, թե՛ անվտանգության ոլորտը»,- ասել է նա: 

Լրատվակայքը նշում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա երկու շաբաթ անց:

«Ժամկետը հաշվարկել ենք, շտապելու տեղ չունենք, երկշաբաթյա ժամկետում նորմալ է, որ աշխատենք»,- ասել է Շարմազանովը:

Լուսանկարը՝ Aysor.am-ի

21:15 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները