ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ
21:35 22.11.2017

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, 

Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Նոյեմբերի 22-ն արդեն կայացած ավանդույթ է բանկային ոլորտի համար և պարտավորեցնող վերագնահատման նոր մեկնակետ:

Բանկային համակարգից սպասումները շատ են ու բազմապիսի, բայց չափազանց կարևոր է կշռադատված, նպատակային զարգացման ճանապարհից շեղումը բացառելը, քանի որ այսօր մարտահրավերներին դիմակայելու և դրանց միջոցով ամրանալու, սովորելու բացառիկ հնարավորություն ունի ողջ համակարգը:

Մեր բոլորի պրոֆեսիոնալիզմով, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու ունակությունով է պայմանավորվելու համակարգի ապագա զարգացումն ու կայունությունը:

Շնորհավորում եմ բոլորիս բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, երջանկություն և ներդաշնակություն աշխատանքում և անձնական կյանքում:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

21:35 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները