ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

2018-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի
14:35 23.11.2017

2018-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի

Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել, որ 2018թ., երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանադրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը: 

«Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը՝ սոցիալ-մշակութային: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ վարչապետի բացակայության դեպքում կփոխարինի նրան։ Ընդդեմ Կարեն Կարապետյանի՞ է որոշում կայացվել՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին։

«Ո՛չ, հանուն Կարեն Կարապետյանի որոշում է կայացվել, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը»»,- հավելել է թերթը:

14:35 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները