ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը
15:35 23.11.2017

«Բիլայն»-ը պատրաստվում է գնել «ՌոսՏելեկոմ»-ը

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «ՌոսՏելեկոմ»-ը գնելու համար:

«168 ժամ»-ի հետ զրույցում «ՌոսՏելեկոմ»-ի մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն չի տվել, բայց նաև չի հերքել ու չի հաստատել, որ «Բիլայն» ընկերությունը կարող է գնել «ՌոսՏելեկոմ»-ը:

«Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս պահին քննարկումներին մասնակցում են միայն ընկերությունների գլխավոր գրասենյակների ներկայացուցիչներն Ամստերդամում (Beeline) և Մոսկվայում (ՌոսՏելեկոմ)։ Ընդ որում՝ ընկերությունների ղեկավարները դեռ չեն ընդունել վերջնական որոշում՝ չնայած արդեն նախանշվում է հնարավոր վերջնաժամկետը՝ նոյեմբերի վերջ»,- հավելել է թերթը։

15:35 23.11.2017