ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ
15:55 23.11.2017

Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել ԱՄՆ

Մայրաքաղաքում տեղեկություններ են տարածվել, թե «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հիմնական բնակության է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Փաստ»-ի թղթակիցը նոյեմբերի 21–ի գիշերը Զարուհուն հանդիպել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ Երևան–Դոհա–Լոս Անջելես չվերթի ինքնաթիռ նստելուց առաջ:

Թերթը պարզել է, որ նա մեկնել է ԱՄՆ՝ նոյեմբերի 26–ին կայանալիք միտինգին մասնակցելու: Խոսքը Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դիմաց տեղի ունենալիք բողոքի հանրահավաքի և համահայկական ընդվզմանն ընդառաջ երթ–ցույցի մասին է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

15:55 23.11.2017