ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բարեփոխումների  խնդիրը չի սահմանափակվում «սուտի գիտության»  միջոցով բանակից ազատվելու սողանքը փակելով
16:15 23.11.2017

Բարեփոխումների խնդիրը չի սահմանափակվում «սուտի գիտության» միջոցով բանակից ազատվելու սողանքը փակելով

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.«Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն ու պատգամավորները (կառավարությունը). հուսանք, որ կողմերը կհասնեն երկուստեք բավարարող փոխզիջումների։ Բայց բանակի բարեփոխումների խնդիրն անշուշտ չի սահմանափակվում «սուտի գիտության»  միջոցով բանակից ազատվելու  սողանքը  փակելով։ Ինձ թվում է՝ միաժամանակ պետք է խստագույն վերահսկողության տակ վերցնել  առողջական խնդիրներով բանակից ազատելու գործընթացը, ինչպես նաև պաշտոնապես հրապարակել բոլոր նախարարների, պատգամավորների և նրանց համապատասխան տարիքի որդիների (թոռների) ցուցակները՝ հստակ նշելով, թե ովքեր են ծառայել, ովքեր՝ ոչ, և երկրորդ դեպքում նշելով, թե որն էր այդ տղաների չծառայելու պատճառը։ Պետք չեն ինչ-որ գնահատականներ և առավել ևս պատիժներ. պարզ տեղեկատվությունը բավարար է։ 

…Ապրիլյան պատերազմի ժամանակ հազարավոր հայեր ցանկություն են հայտնել հայրենի հողը պաշտպանելու, բայց նրանց ազնիվ մղումը կազմակերպելու, ուղղորդելու կարիք կա։ Դա, ի դեպ, հնարավորություն կտա խուսափելու անիմաստ զոհերից։ Իհարկե, այդ բարեփոխումները հնարավոր չէ  իրականացնել առանց հասարակության աջակցության։ Ցավոք, հայաստանյան  հասարակական կարծիքի վրա (հատկապես համացանցում) զգալի ազդեցություն ունեն մեր այն հայրենակիցները, ովքեր այս 25 տարվա ընթացքում տարբեր պատճառներով և «հիմնավորումներով» հայտնվել են արտասահմանում և հիմա ակտիվորեն դրսևորում են իրենց «աբիժնիկական» էմոցիաները»։ Այդ քարոզչությունը Հայաստանում պարարտ հող է գտնում»։

16:15 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները