ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները
17:15 23.11.2017

Մինչև տարեվերջ Թալիշ կվերադառնան առաջին ընտանիքները

Մինչեւ տարեվերջ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ամբողջությամբ շահագործման կհանձնվի առաջին 17 բնակելի տունը, որտեղ մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ բացի կապիտալ վերանորոգման աշխատանքներից, որոշ առանձնատներում իրականացվել են կցակառուցման աշխատանքներ: Բոլոր տներում առկա են սանհանգույց, խոհանոց, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ:

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ շինաշխատանքների հաջորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Շարունակությունը՝ այստեղ:

17:15 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները