ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ-ին 1 շաբաթում 1,3 մլն դրամի բնապահպանական վնաս է հասցվել
17:35 23.11.2017

ՀՀ-ին 1 շաբաթում 1,3 մլն դրամի բնապահպանական վնաս է հասցվել

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է մոտ 1.3 մլն դրամ: Այս առնչությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության տարածած, «Հայկական ժամանակ»-ի կողմից փոխանցվող հաղորդագրությունում նշվում է.

«ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 13-17.11.17թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 29 իրավախախտում, որից 22-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1,470,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1,345,400 ՀՀ դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 400,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 1,312,400  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

...Սյունիքում հայտնաբերված ապօրինի վառելափայտի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 200,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 95,700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Սյունիքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 15,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս»:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ այստեղ:

17:35 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները