ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ մարտական դիրքերից մեկի դիմաց ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դիակ է հայտնաբերվել
18:35 23.11.2017

ՀՀ մարտական դիրքերից մեկի դիմաց ադրբեջանական ԶՈՒ կապիտանի դիակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների՝ վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի:

ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:

ՀՀ ՊՆ Մամուլի ծառայություն

18:35 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները