ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թբիլիսում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել է 1-ը
19:35 23.11.2017

Թբիլիսում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել է 1-ը

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում մոտ 20 ժամ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել: Քաղաքի բնակարաններից մեկում շրջապատվել էր ահաբեկիչների խումբ, որը մարտեր էր մղում իրավապահ մարմինների դեմ ամբողջ օրվա ընթացքում: Գործողության արդյունքում ոչնչացվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել է ևս մեկը: Այս մասին հայտնել է Վրաստանի պետանվտանգության ծառայության կայքը, փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն:

Բախումների ժամանակ տուժել են Վրաստանի ՊԱԾ և ներքին գործերի նախարարության աշխատակիցներ: Առավոտյան ծանր վիրավորվել է ՊԱԾ հատուկ գործողությունների բաժնի 41-ամյա աշխատակից, այնուհետև վիրավորվել է ևս 2 ՊԱԾ աշխատակից, վիրավորվել են նաև Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի 2 աշխատակից:

Հայտարարությունում նաև նշվում է, որ ահաբեկիչները Վրաստանի քաղաքացիներ չեն: Նրանց հայտնաբերելու և բռնելու գործողության նախապատրաստումը տևել է մի քանի շաբաթ:

Լուսանկարը՝ Sputink-Georgia.ru-ի

 

19:35 23.11.2017