ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով
19:55 23.11.2017

Արցախում Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.4%-ով

Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը 18,4 տոկոս աճ է արձանագրել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հղում անելով Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը, փոխանցում է Tert.am-ը:

Նշենք, որ կիսամյակային կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշը 14,9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17,2 տոկոս:

19:55 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները