ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ինչ դի է գտել ՊՆ-ն
20:15 23.11.2017

Ինչ դի է գտել ՊՆ-ն

Ինչպես արդեն հայտնել էինք՝ նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: 

«Հայկական ժամանակ»-ում այս մասին կարդում ենք.«Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտորեն համագործակցող կայքերից մեկում լուր էր հրապարակվել, ըստ որի՝ մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն: Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: Ըստ ամենայնի՝ խոսքը նույն միջադեպի մասին է: Մնում է պարզել փախուստի դիմած զինվորականի մահվան հանգամանքները. նրան վնասազերծել են թիկունքից՝ ադրբեջանական զինու՞ժը, թե՞ հայկական կողմը»:

20:15 23.11.2017