ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցում
20:55 23.11.2017

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցում: Այս մասին տեղեկանում ենք նրա տարածած հաղորդագրությունից:

«Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի և նրա ժողովրդի համար:

Յուրաքանչյուր տարի ես ևս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարևորագույն այս գործում: Ես Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ. նրանք շատ թանկ են ինձ համար և հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի և մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն: Իսկ այս անգամ ես որոշել եմ հանուն Արցախի և նրա անվտանգության հանդես գալ ևս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ: Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը: Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը:

Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար»,- մասնավորապես ասված է Ծառուկյանի տարածած հաղորդագրության մեջ»,- ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ Hayeli.am-ի

20:55 23.11.2017

Ամենաշատ ընթերցվածները