ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Կինը բուրդ ա, ինչքան ծեծես՝ էնքան կփափկի»
12:55 24.11.2017

«Կինը բուրդ ա, ինչքան ծեծես՝ էնքան կփափկի»

«Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ», «Ընտանեկան ավանդական արժեքի ամրապնդում՝ կինը բուրդ ա, ինչքան ծեծես՝ էնքան կփափկի», «Ընտանեկան ավանդական արժեքի ամրապնդում՝ եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է»։

«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ այսպիսի գրառումներով պաստառներով Կառավարության շենքի մոտ «Ընդդեմ կանանց նկատմամբ  բռնության» կոալիցիան բողոքի ցույց է արել՝ պնդելով «Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ»։

Կոալիցիայի անդամներն ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող օրենքի նախագծի նոր և փոփոխված տարբերակին դեմ են։ Կոալիցիան դեմ է նախագծում ներառված «ընտանիքում համերաշխության» և «ընտանիքում ավանդական արժեքների պահպանման», «ֆիզիկական տառապանք պատճառել» եզրույթներին։

12:55 24.11.2017