ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում
13:15 24.11.2017

Վազգեն Խաչիկյանն աշխատանք է փնտրում

«Հայկական ժամանակ»-ը ներկայացրել է հարցազրույց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ։

- Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ եք քաղաքացիական կյանքին:

- Հիմա ինձ հոգեհարազատ աշխատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ և այդպես: Իհարկե՛, ինտեգրվել եմ, իհարկե՛, ինտեգրվում եմ:

- Ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում:

- Տարբեր, դասախոսական, չգիտեմ: Մինչև նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք:

- Հետևու՞մ եք քաղաքական գործընթացներին:

- Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում: Այնքանով, որքանով որպես ՀՀ քաղաքացի:

- Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձևով շնորհակալություն հայտնե՞լ եք ձեր ազատման համար:

- Ես ամեն օր էլ շնորհակալություն հայտնում եմ Սերժ Սարգսյանին իմ աղոթքներով, իմ մտածումների մեջ: Առերես՝ ոչ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

13:15 24.11.2017