ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հուսով եմ՝ Խորհրդարանը վարչապետի հարցում ճիշտ որոշում կկայացնի». Աշոտ Աղաբաբյան
14:15 24.11.2017

«Հուսով եմ՝ Խորհրդարանը վարչապետի հարցում ճիշտ որոշում կկայացնի». Աշոտ Աղաբաբյան

«Ախր ինչի՞ են հայերը, երբ ինչ-որ մեկին պաշտոն են տալիս, շաբաթվա, ամսվա, տարվա գործունեությունը ուզում։ Ճտերն աշնանն են, չէ՞, հաշվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունը։

Թերթի հարցին՝ ե՞րբ է գալու աշունը, Աղաբաբյանը նշել է.«Համենայնդեպս, այս տարվա աշնան մասին չի խոսքը։ 2018թ. աշնանը կտեսնենք»։ Եվ հարցին արդյոք նա տեսնու՞մ է այն անձին, ով կարող է 2018թ. լինել ՀՀ վարչապետ, նախկին պատգամավորն ասել է.«Ես ոչ մի բան չեմ տեսնում բացի էսօրվանից»՝ հավելելով, որ հուսով է՝ խորհրդարանը վարչապետի հարցում ճիշտ որոշում կկայացնի։

14:15 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները