ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կարագը հասել է թանկացման ռեկորդային ցուցանիշի
14:35 24.11.2017

Կարագը հասել է թանկացման ռեկորդային ցուցանիշի

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում։ Մասնավորապես մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամ։

«Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3,940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 3,980 դրամ, ապա նոյեմբերի 23-ին «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4,490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4,450 դրամով։ Այսինքն՝ կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով»,- գրել է թերթը և հավելել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, մեկ կիլոգրամ կարագը Երևանում արժեցել է 3,860 դրամ։

14:35 24.11.2017