ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալի հարազատներին զգուշացրել են՝ առհասարակ չխոսել
14:55 24.11.2017

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալի հարազատներին զգուշացրել են՝ առհասարակ չխոսել

«Ժամանակ»-ի հետ զրույցում նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանների շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը հայտնել է, որ Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ Ներկայումս քննություն է ընթանում:

«Սակայն ուշագրավ է, որ քրգործի հարուցումից հետո Էդիկ Գրիգորյանի հարազատները հրաժարվում են խոսել վերջինիս մահվան հանգամանքներից, շտապօգնության բժշկից, նրա միջամտությունից»,- գրել է թերթը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա ճնշում կամ սպառնալիք է գործադրվել՝ առհասարակ չխոսել և չանդրադառնալ կատարվածին։

14:55 24.11.2017