ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Գյուղացիներից 10-15 դրամով խնձոր են գնում մթերման համար
15:15 24.11.2017

Գյուղացիներից 10-15 դրամով խնձոր են գնում մթերման համար

«Փաստ»-ի հետ զրույցում Վայոց Ձորի մարզի գյուղացիները նշել են, որ բերքի իրացման խնդիրը շարունակում է օրակարգային մնալ Վայոց Ձորում, մասնավորապես չեն կարողանում իրացնել խնձորի բերքը։

«Միայն վերավաճառողներն են գալիս ու բերքը տանում։ Այն էլ շատ էժան գներով»,- նշել են Վայքի բնակիչները։

«Կարկտահարության պատճառով բերքն անորակ է եղել։ Մի քանի տեղից կարկուտը վնասած խնձորը ո՛չ մթերման է ենթակա, ո՛չ վաճառքի։ Մի շարք համայնքներում էլ մարդիկ ստիպված են խնձորը որպես անասնակեր օգտագործել, քանի որ գյուղ տանող ճանապարհները քանդված են, և մթերող ընկերությունները չեն կարող մուտք գործել։ Մթերման դեպքում էլ գներն են շատ ցածր եղել։ Այս տարի Վայքի կազմի մեջ մտնող Փոռ համայնքից 25-30 տոննա խնձոր են հանձնել Արտաշատի պահածոների գործարանին։ 30-35 դրամով է մթերվել, բայց գյուղացին այդ գումարը չի ստացել։ Միջնորդները նրանցից կիլոգրամը 10-15 դրամով են խնձորը տարել»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

15:15 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները