ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ժամը 9:30-ի դրությամբ Վայքի, Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
12:35 24.11.2017

Ժամը 9:30-ի դրությամբ Վայքի, Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 
 
Արթիկ–Ալագյազ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Զանգերից մինչև Սիսիանի Սառնակունք, Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: 
 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
12:35 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները