ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թրամփը դստերն ու փեսային հրահանգել է հեռանալ Սպիտակ տնից
17:35 24.11.2017

Թրամփը դստերն ու փեսային հրահանգել է հեռանալ Սպիտակ տնից

«»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վատ խորհրդատվության պատճառով իր դստերն՝ Իվանկային, և փեսային՝ Ջարեդ Քուշներին, հրահանգել է հեռանալ Սպիտակ տնից, գրում է Newsweek-ը, փոխանցում է «Շաբաթ» լրավակայքը:

«Նշենք, որ ավելի վաղ Թրամփը սահմանափակել էր Ջարեդ Քուշների արտոնությունները Սպիտակ տանը: Հաղորդման համաձայն՝ Քուշները Թրամփին խորհուրդ էր տվել Սենատի միջնաժամկետ ընտրություններում հովանավորել Ալաբամա նահանգի սենատոր Լուտեր Ստրենջին, սակայն վերջինս պարտվել էր դատավոր Ռոյ Մորին: 

Քուշները և Իվանկան մեղադրվում են նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններ անելու մեջ: Այս խնդիրը ևս ազդել է Դոնալդ Թրամփի որոշման վրա»,- ամփոփում է լրատվակայքը:

Լուսանկարը՝ -ի

17:35 24.11.2017