ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը
19:15 24.11.2017

Հայրիկյանը դադարեցրեց հացադուլը

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, դուրս եկավ 5 օր տևած հացադուլից ու կոչ արեց քաղաքագետ Գագիկ Սարուխանյանին, որպեսզի վերջինս էլ դադարեցնի հացադուլը: Այս մասին Հայրիկյանը լրագրողներին տեղեկացրել է ԿԸՀ-ի դիմաց, երբ հայտարարեց, որ ԿԸՀ նախագահի դեմ գլխավոր դատախազություն հաղորդում է տալու: Փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Վերցնում ենք ծիրանի հյութ, ջրով բացում ենք ու կամաց-կամաց խմում: Տարբեր ձևեր կան, բայց ծիրանն ավելի լավ է, ծիրան, հատկապես սև դամբուլ, բայց ջրով խառնած, քիչ-քիչ քանակությամբ»,- հացադուլից դուրս գալու ընթացակարգը Գագիկ Սարուխանյանին ներկայացրել է Պարույր Հայրիկյանը:

Մինչ այս ԱԻՄ առաջնորդը ԿԸՀ-ի դիմաց հայտարարել էր, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ հաղորդում է ներկայացնել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական հետապնդում սկսել այն բանի համար, որ վերջինս իրեն չի տրամադրել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար նախատեսված ձևաթուղթը:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

19:15 24.11.2017