ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

18 պատգամավոր տուգանվել է
19:55 24.11.2017

18 պատգամավոր տուգանվել է

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկացրել են, որ Խորհրդարանի աշնանային նստաշրջանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նիստերից անհարգելի բացակայել է 18 պատգամավոր: 

Ամենաշատն անհարգելի բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 11 անգամ, ինչի պատճառով նրա աշխատավարձից պահվել է 252 հազար դրամ: ԱԺ նիստերից 6 անգամ բացակայել է նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ում աշխատավարձից էլ պահվել է 133 հազար 900 դրամ: 

Անհարգելի բացակայությունների առումով թվով երրորդ տեղում է ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ նախկին պետ Քեթրինի Միհրանը. 4 անհարգելի բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 89 հազար 990 դրամ: 3 անգամ անհարգելի բացակայել է ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը, նրա աշխատավարձից պահվել է 73 հազար 580 դրամ:

Շարունակությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Armtimes.com-ի

19:55 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները