ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով
18:55 24.11.2017

Կապան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք, «Զանգեր»-Սարավան, Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում ձնախառն անձրևի տեսքով:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից՝ բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բացառությամբ բեռնատարների:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

18:55 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները